Ես կատարում եմ նախագահի կողմից տրված հանձնարարություններ, բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության հարցում. Սեյրան Օհանյան


Ես կատարում եմ նախագահի կողմից տրված հանձնարարություններ, բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության հարցում. Սեյրան Օհանյան
Նոյեմբեր 7 14:15 2020

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն Արցախում է, նրա վիրավորվելու մասին թշնամու տարածած լուրն այսօր անմիջապես հերքեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Քիչ առաջ Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավոր չէ, իսկ առաջնագծում տրամադրությունը մարտական է:  

«Ես կատարում եմ նախագահի կողմից հանձնարարություններ, իմ մասնագիտական առումով աջակցում եմ և վերջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ինչպիսին է տրամադրվածությունը, որովհետև հայտնի է, որ հակառակորդը Շուշիի ուղղությամբ փորձում է առաջխաղացում գրանցել, Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտական գործողությունների վերաբերյալ լուրերին պետք է տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից:

«Միայն ասեմ, որ մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը: