«Այս օրերին տարբեր ուսումնական զորամասերում պահեստազորայիններն ու կամավորականները անցկացնում են վերապատրաստման դասընթացներ»,- այս մասին հաղորդում է «Զինուժ մեդիա»-ն։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ պահեստազորում հաշվառված թիկունքի մասնագետները, կրկին վերհիշելով կիրառվող տեխնիկական միջոցներն ու ճաշատեսակների պատրաստման եղանակները՝ շտապում են համալրել մարտի դաշտ մեկնած խմբերին։
Արագացված դասընթացի ժամանակ հիմնական շեշտը դրվում է դաշտային պայմաններում հացաթխման կազմակերպման և ճաշատեսակների պատրաստման չափորոշիչների վրա։ «Զինվորի փորը պըդի կուշտ էղնի, օր ինքը մենակ մդաձե դուխով առաջ էրթալու համար»,- ասում է պահեստազորայիններից մեկը։