Կորոնավիրուսից իջեւանցի բժիշկներ են մահացել


Կորոնավիրուսից իջեւանցի բժիշկներ են մահացել
Նոյեմբեր 7 11:44 2020

Իջեւանի առողջապահական համակարգը ծանր կորուստ է կրել. կորոնավիրուսից մահացել է Իջեւանի բժշկական կենտրոնի երկարամյա բժիշկ, անզգայացնող-վերակենդանացնող Համլետ Չոբանյանը, հաղորդում է «Տեսանկյունը»:

Իջեւանի բժշկական կենտրոնում նա աշխատում էր 37 տարի, 60 տարեկան էր։ Իջեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կորոնավիրուսով վարակվելու ժամանակ Հ․ Չոբանյանը գտնվել է արձակուրդում, հիվանդանալուց հետո նրան տեղափոխել են Երեւան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Կորոնավիրուսից մահացել է նաեւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը, ով 63 տարեկան էր։ Սերգեյ Սիմոնյանին տեղափոխել են Իջեւանի ԲԿ-ի կորոնավիրուսի բաժանմունք, որը մի շաբաթ առաջ է բացվել։ Դրանից հետո Ս․ Սիմոնյանին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունք։

Համավարակի պատճառով կյանքից վաղաժամ հեռացած բժիշկների հիշատակը միշտ կմա նրանց ճանաչողների սրտերում։