Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է


Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է
Նոյեմբեր 6 23:06 2020

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները փայլուն կերպով են դրսեւորվել: Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է: Հերոսաբար են դրսեւորվել Քարինտակի եւ այլ մերձակա գյուղերի պաշտպանները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ թշնամին գործադրել է էլիտար ստորաբաժանումներ, որոնք լավ զինված են եւ կարող են վարել երկարաժամկետ մարտեր: