ԱԳՆ. Հայաստանը երախտապարտ է Եվրամիությանն օժանդակության համար COVID-19 համավարակի դեմ պայքարում


ԱԳՆ. Հայաստանը երախտապարտ է Եվրամիությանն օժանդակության համար COVID-19 համավարակի դեմ պայքարում
Նոյեմբեր 5 15:40 2020

Հայաստանը երախտապարտ է Եվրամիությանը COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նրա խոսքով` ԵՄ-ն Հայաստանին ընդհանուր 98.5 միլիոն եվրո է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս միջոցների մի մասն օգտագործվել է ծրագրերի վերակազմավորման, մի մասը նոր նախագծերի իրականացման համար:

«Հայաստանը շնորհակալ է ԵՄ-ին եւ անդամ երկրներին արագ արձագանքման համար: Խոսքն այս դեպքում առողջապահության ոլորտում համագործակցության մասին է: Ժամանակ առ ժամանակ ԵՄ երկրներից բժիշկների խումբ է ժամանում Հայաստան, որոնք չորս շաբաթ օգնություն են ցուցաբերում իրենց հայ գործընկերներին եւ կիսվում են իրենց փորձով»,- նշեց փոխնախարարը: