Գերին… Դռան զանգ լսեցի ու բացեցի դուռը, միջանցքում կանգնած էր համարյա սպիտակած մի երիտասարդ… անչափ հուզիչ մի պատմություն


Գերին… Դռան զանգ լսեցի ու բացեցի դուռը, միջանցքում կանգնած էր համարյա սպիտակած մի երիտասարդ… անչափ հուզիչ մի պատմություն
Նոյեմբեր 4 19:50 2020

Ինչպես արդեն քննարկումներից պարզ է դառնում, այս օրերի խնդրահարույց թեմաներից մեկն էլ գերիների թեման է: Գերիներ լինում են հառակարոդի կողմից էլ, մեր կողմից էլ: Քանի որ հասարակության մեջ գերիների հանդեպ վերաբերմունքը ոչ միանշանակ է, շատերն են հարկ համարում այս թեմային անդրադառնալ:

Լյովա Եղիազարյանը հուզիչ մի պատմություն է պատմել իր աշակերտի մասին, ով գերի էր ընկել, հետո վերադարձել: Լ. Եղիազարյանն իր սոցհարթակում գրել է. «Գերին: Առաջին պատերազմից հետո էր: Լսել էի, որ իմ աշակերտներից մեկը գերի էր ընկել:

Տանն եմ: Դռան զանգ լսեցի ու բացեցի դուռը: Միջանցքում կանգնած էր համարյա սպիտակած մի երիտասարդ: «Ու՞մն եք ուզում»,-հարցրի:

«Ո՞նց եք,պարոն Եղիազարյան»:Ձայնից ճանաչեցի, Արտյոմն էր: Գրկախառնվեցինք: Հյուրասիրության ու զրույցի ժամանակ ոչինչ չհարցրեցի՝ սպիտակ մազերն ամեն ինչ ասում էին:

Միայն պատմեց. «Վերադառնալուց մի որոշ ժամանակ անց ինձ կանչեցին ՊՆ՝ հարցաքննության: Հանկարծ, բոլորը ոտքի կանգնեցին: Վազգեն Սարգսյանն էր: Իմ մասին զեկուցեցին:

Խոժոռվեց, գրկեց ինձ և հանձնարարեց, որ չհարցաքննեն, գործը փակեն: Թևանցուկ ինձ ուղեկցեց: Ճանապահելիս հաջողություններ շշնջաց, ես զարմացած դուրս եկա»:

Արտյոմին վաղուց չեմ հանդիպել: Հաստատ առաջնագծում է»: