Աստված նրան 20 տարվա կյանք շնորհեց ու 20 վայրկյանում վերցրեց այն: Մահվանից օրեր առաջ Գոռ Թումանյանը Վարանդայի առաջնագծում հոր կողքին երգեց կյանքի ու կռվի երգը: Դա եղավ Հայաստանի պետական կոնսերվատորիայի ուսանողի վերջին ելույթը. ամեն մի բառն ապրված, ամեն մի մեղեդին մարմնի յուրաքանչյուր բջիջով անցկացված:
Հանրապետական ու միջազգային տասնյակ մրցույթներում մեծ հաջողությունների էր հասել: Տղան ընդամենը 17 տարեկանում ստացել էր Աշտարակի պատվավոր քաղաքացու կոչում:
Վոկալի առաջին ուսուցչուհին մայրն էր: Բարիտոն երիտասարդի ձայնը ձևավորվել էր. ու արդեն բասի պարտիաներ էր կատարում. Հայաստանը շուտով պիտի ունենար իր Դմիտրի Հվորոստովսկիին, բայց դասական բեմերը չհասցրին տեսնել խոստումնալից ապագայով արտիստի կարիերայի ապոգեն: Տղան էլ չհասցրեց ձայնագրել Շուբերտի սերենադն ու այն նվիրել իր սիրելիին: Գոռի կյանքի մեղեդին անավարտ մնաց։
Մանրամասները՝ տեսանյութում։