«Ադրբեջանում հաղթական հաղորդագրությունները վերջին օրերին կտրուկ պակասել են». Անժելա Էլիբեգովա


«Ադրբեջանում հաղթական հաղորդագրությունները վերջին օրերին կտրուկ պակասել են». Անժելա Էլիբեգովա
Նոյեմբեր 4 19:16 2020

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հասարակությունը սկսում ա անհարմար հարցեր տալ։ Թե բա՝ ո՞ւր ա մեր սպասված հաղթանակը. երկրորդ ամիսն ա մսաղաց ա ու վերջը չի երևում։ Քարոզչությունը տոնայնությունը սկսում ա փոխել, թե բա՝ սպասեք ժողովուրդ ջան, տենց հեշտ բան չի 40 տարվա պահածը 40 օրում գրավել, մուննաթ մի՛ էկեք։
     Բայց մուննաթը, բնական ա, աճում ա, քանի որ առաջնագծից հաղթական հաղորդագրությունները վերջին օրերին կտրուկ պակասել են, իսկ հանրությանն արդեն նստացրել են էդ դոզայի վրա։ Ստիպված բթում են զինվորների նկարներով, վիդեոներով ու զինտեխնիկա խոցելու մանր-մունր կադրերով, որոնք արդեն չեն ապահովում էդ ռազմահայրենասիրական կուռաժը։
     Որովհետև դագաղները գալիս են, թիկունքի քաղաքները ռմբակոծվում են, իսկ խոստացած հաղթանակը չկա ու չկա»: