Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել Չինաստանից


Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել Չինաստանից
Նոյեմբեր 4 17:08 2020

Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել համաճարակի բռնկման առաջնային օջախ համարվող Չինաստանից: Այս մասին գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։

«Պատերազմի մասին մտքերը մի պահ կորոնայով կտրեմ…

❗️Որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել համաճարակի բռնկման առաջնային օջախ համարվող Չինաստանից:

97 150 VS 86 087❗️ Միայն երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք, ինչը կազմում է թեստավորվածների կեսից ավելին՝ 52%-ը:

❗️1 ՕՐՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է 41 ՄԱՐԴ, ՎԵՐՋԻՆ 10 ՕՐՈՒՄ` ՄՈՏ 300։

❗️ Դիմակ չկրողներին եմ դիմում -ՆՈՐՄԱԼ Ա, ՀԱ՞: 10 ՕՐՈՒՄ 300 ՄԱՀ, պատերազմի 10 օրվա կորուստների ցուցանիշից ոչ պակաս: Բայց էս մյուս ճակատում մահացողների մասին ոնց որ չեք ուզում մտածել: Թե՞, ոչինչ, ջահել չեն, 18-20 տարեկան չեն, ինչպես առաջնագծում կյանքը տվող հերոսները»: