Արցախում արդբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Կարենի Սահակյանը Երևանից էր, երեխաներից մեծը, 1 քույր և 1 եղբայր ունի: Նարեկի տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը, 168.am–ի հետ զրույցում թոռանը բնութագրեց՝ ընկերասեր, հարևանասեր և չափից դուրս բարի տղա: Տատիկը հիշում է, երբ Նարեկը փոքր տարիքում բռնցքամարտով էր զբաղվում, մի անգամ ինքն էլ էր գնացել, ներկա եղել մրցումներին, սակայն դա եղավ Նարեկի բռնցքամարտով զբաղվելու վերջին օրը:
«Իրեն խփեցին-խփեցին, ինքը չխփեց, բայց ինքը շատ ուժեղ էր, ընկերներն էլ կասեն, մի հատ խփածը խփած էր… Դուրս եկավ, ասացի՝ Նարեկ ջան, բա դու խի՞ չխփեցիր, պատասխանեց՝ տատիկ, բա որ ցավ տար: Այդքան խիղճ է ունեցել իմ երեխեն, ես հանեցի, չթողեցի էլ գնա, ասի՝ սրա սիրտը որ չի տալիս ուրիշին ցավ պատճառի, ո՞նց կգնա այդ սպորտին, հանեցի»,- պատմեց Նարեկի տատիկը:
Նարեկին բոլորը սիրում էին՝ տանը, բակում, դպրոցում: Նրա հորաքույրը՝ Էլիզա Սահակյանը, հիշեց, որ երբ Նարեկն 9-րդ դասարանն ավարտում էր, բոլոր աշակերտներին պատվոգրեր էին տալիս, յուրաքանչյուրին՝ իրեն բնութագրող տողերով, և Նարեկին յուրահատուկ կերպ էին նկարագրել…
Մանրամասները՝ 168.am֊ ի տեսանյութում