«Քո հաղթանակը ես տեսա մորդ վշտահար, բայց վճռական ու գեղեցիկ աչքերում»


«Քո հաղթանակը ես տեսա մորդ վշտահար, բայց վճռական ու գեղեցիկ աչքերում»
Նոյեմբեր 3 11:30 2020

Արամ Ազիզյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հոգեհանգստիդ գալուց մտածում էի`ախր ինչո՞ւ շուտ հերոսացար, ապեր ջան: Հիմա ստիպված քեզ պիտի ասենք հերոս ախպեր: Ախր նենց լավ էր էլի՜, ապեր ջան...: էս համատարած հերոսության մեջ ամպագորգոռ բառեր չեմ ասելու, մանավանդ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր բոլորի Արայիկը, ՔՈ սխրանքը հետմահու արժևորելով ասեց բոլոր անհրաժեշտ խոսքերը: Ես կասեմ աճյունիդ մոտ գլխահագ կանգնած զգացածս, Էրիկ ջան: ԴՈւ հաղթե´լ ես, տղե´ս, ապրելով ու ապրեցնելով մեզ: ՔՈ հաղթանակը ես տեսա մորդ վշտահար, բայց վճռական ու գեղեցիկ աչքերում: Ընկերոջս` Մարտինի սառած, բայց կամային, արժանապատիվ հայացքում: Հարազատներիդ տառապանքով լի, բայց հուսադրող, կենդանի աչքերում: Ընկերներիդ վրեժից այրվող աչքերում: Ես էդ հաղթանակը տեսա իմ հրազդանցիների` թասիբով, ըմբոստ, չերկնչող աչքերում: Ես ՔՈ հաղթանակը կարդացի Արցախից ժամանած պատվիրակության վստահ, խրոխտ ու ՔՈ հերոսապատումը հպարտությամբ ներկայացնող աչքերի մեջ: Ու հեռվից ասես ձայնդ էի լսում` ես հաղթել եմ հոպա´ր...հա´, հա´ ԴՈւ հաղթե´լ ես, տղե´ս, հաղթել ես, որովհետև Ախտայիս անուշ բարբառը միախառնված Արցախի քաղցր բարբառին անվերջ պատմում ու պատմում էին ՔՈ հերոսապատումից հաղթել ես, որովհետև հլը...հլը գլուխդ բարձրացրու բալես, հլը նայի, ախր նայի հլը տղես տեսնու՞մ ես է՜ն մեր մանկության Լոլոզիկ սարնա, որ ՔՈ ու ՁԵՐ բռնած հավերժի ճանապարհնա հարթելու Արցախի ու մեր կորուսյալ հայրենիքի բոլոր սարերով դեպի ազատ, անկախ ու միացյալ Հայաստան: Լսու՞մ ես իմ տանջված ախպեր...Ուրեմն, գլուխդ բարձր, ԶԻՆՎՈ´Ր ՔՈ սխրանքն ԱՆՄԱՀ է, ՔՈ ԱՆՈւՆԸ մեր շուրթին: ԴՈւ ՀԱՂԹԵ´Լ ես ապեր ջա՜ն, ԴՈւ ՀԱՂԹԵ´Լ ես ՀԵՐՈ´Ս ախպեր ԴՈւ Հ Ա Ղ Թ Ե´ Լ ես, տղես»: