Այս պահի դրությամբ կարծում եմ, որ մենք լոքդաունի գնալու օրակարգ չենք ունենալու. փոխվարչապետ


Այս պահի դրությամբ կարծում եմ, որ մենք լոքդաունի գնալու օրակարգ չենք ունենալու. փոխվարչապետ
Նոյեմբեր 2 12:45 2020

Դուք էլ եք հետեւում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, թե ինչ նշանակություն ունի լոքդաունը. Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը գնալով աճում են եւ արդյոք բանը կարող է հասնել նոր սահմանափակումներ մտցնելուն:

«Եթե անցած փորձը ամփոփենք, այդ թվում հարեւան Վրաստանի, նաեւ եվրոպական երկրների փորձը, ես այս պահի դրությամբ կարծում եմ, որ մենք նման օրակարգ չենք ունենալու: Բոլորին կոչ եմ անում, որ մեր կանխարգելիչ բոլոր միջոցառումները ինքնակամ պահպանենք: Դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց նա: