«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է․ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, որը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։ Հավերժ փառք, Գագիկ։