«Այս համերգային կատարումը նվիրված էր Հայաստանի զոհված հայ երիտասարդ զինվորներին․․․»․ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբա (տեսանյութ)


«Այս համերգային կատարումը նվիրված էր Հայաստանի զոհված հայ երիտասարդ զինվորներին․․․»․ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբա (տեսանյութ)
Նոյեմբեր 1 21:46 2020

Նագանո քաղաքում տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ ճապոնացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Տակահիրո Ակիբան կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝ ի հիշատակ զոհված հայ երիտասարդ զինվորների։  Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքի նրա պաշտոնական էջից։

Հրապարակմանը կից դաշնակահարը գրել է․ «Այս համերգային կատարումը նվիրված էր Հայաստանի զոհված հայ երիտասարդ զինվորներին․․․»։