Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 ռուս սահմանապահ է զոհվել. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խնդրեց կապ հաստատել վաղը


Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 ռուս սահմանապահ է զոհվել. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խնդրեց կապ հաստատել վաղը
Նոյեմբեր 1 17:52 2020

Արցախի ու Հայաստանի դեմ Բաքու-թուրքական կլեպտոկրատիայի  և միջազգային ահաբեկչության հետ նրանց դաշնակից ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է երկու ռուս սահմանապահ: Այս մասին հայտնում են Մոսկվայում ИА Реалист - ի աղբյուրները:

Auroranews-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ, ով զրույցում հայտնեց, որ չի կարող մեկնաբանել այդ լուրը և հորդորեց դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն: 

ՌԴ դեպանատան աշխատակցը մեզ հետ զրույցում ասաց, որ նշյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին հայտնել չեն կարող և խնդրեցին կապ հաստատել վաղը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: