«Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են». ՊՆ ներկայացուցիչ


«Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են». ՊՆ ներկայացուցիչ
Հոկտեմբեր 30 22:46 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին, հայտնեց. «Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»:

Անդրադառնալով հայկական կողմում եղած ռազմագերիների հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Գերեվարված այլ ահաբեկիչների թիվ չեմ կարող նշել այս պահին։ Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել»: