Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար. Արցախի ԱԻՊԾ


Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար. Արցախի ԱԻՊԾ
Հոկտեմբեր 28 18:06 2020

Շուշիում հրթիռակոծությունից հետո  մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Շուշիում հրթիռակոծությունից հետո  մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։

Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց վիճակը գնահատվում է  միջին ծանրության»,- հատնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։