Reuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)


Reuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)
Հոկտեմբեր 28 12:09 2020

Reuters գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախից ADM Diamond ադամանդագործական գործարանի տարածք տեղափոխված արցախցիների մասին։

Պատմելով Արցախից Երևան տեղափոխված Աննա Օսիպյանի և նրա երկու թոռների մասին՝ գործակալությունը գրում է, որ վերջիս շուրջ 200 հարյուր հայրենակիցների, մասնավորապես՝ երեխաների հետ ժամանակավոր ապաստան է գտել ադամանդագործական գործարանում՝ նշելով, որ կնոջ ամուսինը մահացել է դեևս 1994-ին, երբ Ադրբեջանը կրկին գնդակոծում էր Ստեփանակերտը։

«Սա մեր երրորդ պատերազմն է»,- Ստեփանակերտի 56-ամյա բնակիչի խոսքը մեջբերում է գործակալությունը։

ADM Diamond ադամանդագործական ընկերության տնօրեն Արսեն Արտաշեսյանը Reuters-ին պատմել է, որ Արցախում Ադրբեջանի արձակած առաջին արկերից ժամեր անց ընկերությունն ավտոբուս է ուղարկել հակամարտության գոտուց մարդկանց տարհանելու համար:

«Երբ պատերազմ է ընթանում, մենք չենք կարող խոսել շահույթի մասին։ Մենք գործարանը վերածել ենք արցախցի փախստականների համար բնակության վայրի։ Որոշ մարդիկ այլևս տներ չունեն»,- ասել է նա գործակալությանը։

Արտաշեսյանը նաև հայտնել է, որ պատերազմից հետո կքննարկվի Արցախում ևս մեկ փոքր գործարանի գործարկման հնարավորությունը և այդ նպատակով արցախցիներին պատրաստվում են սովորեցնել ադամանդագործության արվեստը։

In Armenia, war refugees sleep rough in the diamondsIn Armenia, war refugees sleep rough in the diamonds By ReutersIn Armenia, war refugees sleep rough in the diamondsIn Armenia, war refugees sleep rough in the diamonds