Հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և այլ գործընթացներ


Հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և այլ գործընթացներ
Հոկտեմբեր 28 11:49 2020

2020 թ. հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Դիմե՛ք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ (114) կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։