Այսօր առավոտից միառժամանակ մի քանի բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են հրետակոծություններ։
Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ, համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ շարունակվել են քարտեզում () նշված գյուղերի ուղղությամբ:
Այս պահին դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է:
հարավային ուղղությամբ ըստ էության Որոտանի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա () :
Այսօր թշնամին նաև փորձել է Բերձորի ուղղությամբ հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ ՀՀ սահմանին, բայց հետ են շպրտվել:
Որպես կանոն թշնամու փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն: Հայկական կողմի հարվածներից նրանք փախնում են լեռնային ու անտառնային տարածքներով, փորձում նոր ուղղություններ բացել: հիմնական դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո փորձում են զարգացում ապահովել նաև բարդ լեռնա-անտառային տեղանքներում, որն այնքան էլ հեշտ չի լինում և ընթանում է, մարտավակարան առումով, ավելի դժվար ու բարդ պայքար:
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել:
Պատերազմը շարունակվում է, բնույթը մի քիչ փոխվել է, նույն ուժգնությամբ ու արագությամբ մարտեր չեն, բայց բարդ մարտեր են:
