Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան


Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան
Հոկտեմբեր 26 12:12 2020

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Այսօր առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ նշել էր, որ հրադադարի հերթական խախտռումը գրանցվել է ժամը 09.10-ին, երբ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Մարտունի քաղաքի վրա աշխատել է թշնամու ավիացիան: