Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից


Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
Հոկտեմբեր 23 23:37 2020

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ արտաքին կողմերին կոչ անելով զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Երկու ղեկավարները նաև գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի համաձայնեցված ռեժիմը: Նրանք կողմերին կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները, ինչպես նաև բոլոր գործող անձանց, այդ թվում՝ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տարածաշրջանի համար մեծացնել ռիսկերը»,- ասված է հայտարարության մեջ։