Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», այնպես էլ Զանգելանն են «գրավել». ՊՆ ներկայացուցիչն՝ ադրբեջանական տեսանյութերի մասին


Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», այնպես էլ Զանգելանն են «գրավել». ՊՆ ներկայացուցիչն՝ ադրբեջանական տեսանյութերի մասին
Հոկտեմբեր 20 22:54 2020

Իշխանաձորը կլինի, թե Խուդաֆերինի կամուրջը, մենք հակառակորդին ասել ենք՝ «Բարի գալուստ դժոխք»: Եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ այդ տեղանքներում, նրանց համար դժոխք է լինելու, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմա հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», այնպես էլ Զանգելանն են «գրավել»: Այսքանը կասեմ: Պատերազմի ժամանակ, այո՛, նահանջ լինում է՝ հաճախ ծուղակ գցելու նպատակով: Նահանջը խուսավարման ձև է: Առաջին օրվանից էլ ասել ենք, որ բնագծեր չենք պահելու: Դրա համար իմաստ չունի ավելորդ զոհեր տալ: Վստահ եղեք՝ հաղթելու ենք», - նշեց բանախոսը: