«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը հարձակում են սկսկել հյուսիսային և հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ ընթացքում մեր զորքին հաջողվել է կասեցնել հակառակորդի գրոհները:
Երեկվանից մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, ընդ որում, մեկը 1920 թվականի արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ է: Մարտերը այժմ էլ շարունակվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին:
Հաճախ ադրբեջանական դիվերսիոն փոքր խմբերը թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ բնակիչներ չկան, լուսանկարվում են, այդ լուսանկարները նախատեսված են ներքին լսարանին կերակրելու համար, բայց հաճախ ցավալիորեն ազդում են նաև մեր լսարանի վրա: Շատ բնակավայրեր կան, որոնք 10-15 օր առաջ համարվում են գրավված, սակայն ադրբեջանական զինված խմբեր այնտեղ չկան»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: