Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին. Ա. Դանիելյանը և Կ.Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով (տեսանյութ)


Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին. Ա. Դանիելյանը և Կ.Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով (տեսանյութ)
Հոկտեմբեր 20 12:28 2020

«Ադեկվադ» միաբանություն կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով։

 

«Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին»,- ասված է «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից արված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։