Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի՝ Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես պետք է Մոսկվային տեղեկացնեն, որ Լեռնային Ղարաբաղում կռվում են սիրիացի գրոհայիններ։ Այդ ժամանակ արդեն Ռուսաստանը կարող է հայտարարել հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին ռեգիոնում։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի լեգիտիմ իրավունք սկսելու հակաահաբեկչական գործողություն։ «Պետք է գնահատել հավաստիությունը այդ տեղեկատվության, վտանգավորությունն ու ռիսկերը, որոնք առաջանում են դրա հետ կապված։ Բնականաբար Երեւանը պետք է պաշտոնապես դիմի եւ ոչ թե պարզապես եզրակացնի, որ Ռուսաստանը նման հիմքեր ունի»,- ասել է Կոսաչեւը, հավելելով, որ ներկա պահին ինչ որ կանխատեսումներ անելը դժվար է։