Չես մահացել. բայց ապրել էլ չի ստացվում... Սոս Ջանիբեկյան


Չես մահացել. բայց ապրել էլ չի ստացվում... Սոս Ջանիբեկյան
Հոկտեմբեր 20 10:34 2020

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում  գրառել է.

<<Չես մահացել ,բայց ապրել էլ չի ստացվում... Իսկ եթե կարողանում ես շարունակել ապրել ,կյանքդ վայելելու անհագ ցանկությունդ էնպես արա ,որ տղա կորցրած ,ինքնասպանության եզրին կանգնած ծնողի աչքը չծակի: Ես ,որպես շատ ուրախ և կյանքը սիրող ,ինձ բաժին հասած մեծ վշտերի ժամանակ միևնույննա ապրելու հաճույքը չկորցնող մարդ , հասկանում եմ`ուզում ենք էս պահին միասին լինենք , հավաքվենք ընկերներով , ցրվենք , բայց կորուստների վիշտը նենց ա օդում ներծծված ,որ չես կարող չհարգել դա... Փակվեք տներում , վարձով տներում,կուպեներում , հյուրանոցնեում , որտեղ կուզեք կարևորը փակվեք ու նենց արեք, որ ձեր հահահիհիները մենակ դուք լսեք...Ուրախ և Հաղթական լինենք, բայց կողքի վիշտն էլ որպես իրականություն ընկալենք...Ախպերական...>>