«Երբեմն լսում եմ,երբ ասում են հերոս չեն ծնվում , հերոս դառնում են, բայց Վազգենը ծնված հերոս էր».- ահա այսպես են նրան բնութագրում հարազատները: Վազգենը զորակչվել էր հայկական բանակ այս տարվա հուլիս ամսին, վերջին անգամ խոսել է եղբոր հետ Հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 2-ին նա հերոսաբար, քաջաբար իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի, հանուն մեր խաղաղության և անմահացավ։ Հարազատները ասում են, որ Վազգենին ճանաչողները կփաստեն, թե որքան հայրենասեր էր։ Դեռ մանկուց սիրում էր իր երկիրը, մեր հայրենասիրական երգերը, զինվորական համազգեստը , բանակի հետ կապված ամեն բան։ Վազգենը կյանքով լի էր , ժպտադեմ ու բարի, կամեցող ու կարեկցող , հպարտ ու հզոր։ Երազանքների մասին չէր բարձրաձայնում, այդ հարցում լուռեր էր, բայց ուներ շատ նպատակներ ու պլանավորել էր արդեն, որ երբ վերադառնա իր բիզնեսը պետք է ստեղծի. Վազգենի հոգին այնքան խորն էր, սիրտն այնքան մաքուր։ Նրա հետ կարող էիր ժամերով ու առանց երկմտելու խոսել, կիսվել , զրուցել ու մի լավ ծիծաղել(շատ կատակասեր էր )։
«Վազգենը, ես վստահ եմ, որ միշտ մեր կողքին է լինելու ու մեր թիկունքում ամուր կանգնած, նա մեր կյանքը իր կյանքի գնով փրկեց։ Նա առանց մի վայրկյան մտածելու հերոսաբար ընկավ մարտում և մեզ թողեց միայն հուշեր ու իրենով հավերժ հպարտ լինելու անսահման մեծ ուժ, որ շարունակենք ապրել»- նշում է ընտանիքը։
Հավերժ փառք քեզ իմ զինվոր։
Այս խոսքերի թախիծի մեջ իրենց արցունքները խեղդելով, Վազգենի հարազատները, նշում են, որ իրենց հանար սահմանում գտնվող յուրաքանչյուր զինվոր Հերոս է ։ Բոլորը այնտեղ են հանուն մեզ, հանուն մեր երեխաների, հանուն խաղաղ երկնքի և հանուն Հայրենիքի ։ Շնորհակալ ենք ձեզ ու պարտական....