Ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը հակառակորդի գնդապետի է ոչնչացրել`առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ


Ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը հակառակորդի գնդապետի է ոչնչացրել`առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ
Հոկտեմբեր 17 13:03 2020

Ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը՝ հակառակորդի գնդապետի կոչումով բարձրաստիճան սպայի է ոչնչացրել՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն` ներկայացնելով մերօրյա  հերոսներին:

«Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ«-ի ասպետության 2-րդ աստիճանի:

Փառք մեր հերոսներին…»,- հայտնում են ՊԲ-ից: