Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։35-ին, Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապ»։
ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողությանմեջ է դրվել ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։