Նամակ աշակերտներիս՝ խրամատից․ ուսուցիչ Մհեր Պետրոսյան


Նամակ աշակերտներիս՝ խրամատից․ ուսուցիչ Մհեր Պետրոսյան
Հոկտեմբեր 17 00:52 2020

Ներքին Ծաղկավանի միջնակարգ, Ներքին Ծաղկավանի կիրակնօրյա և Կիրանցի հիմնական դպրոցի ուսուցիչ Մհեր Պետրոսյանը խրամատից նամակ է գրել իր աշակերտներին․ «Բարևում և կարոտում եմ բոլորիդ, իմ սահմանապա՛հ աշակերտներ, աղոթում և խրամատից հսկում եմ բոլորիդ խաղաղ ու անվտանգ օրվա համար։ Համոզվա՛ծ եղեք՝ սահմանը ամուր է։

Ես գիտեմ, որ դուք պահանջելու եք լրացնել ամեն մի բաց թողնված դասը, խոստանում եմ՝ միասին կլրացնենք։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր այն ներդրման համար, որ ժամանակ առ ժամանակ փոխանցվում է սահմանում կանգնած զինվորներին։ Հիշե՛ք՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ, ԵՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԹՈՂ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉՁԵՎԱՆԱ, ՔԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՊՐՈՂԸ…»։