Նախնական տվյալներով՝ Շոշ համայնքում խաղաղ բնակիչը վիրավորում է ստացել


Նախնական տվյալներով՝ Շոշ համայնքում խաղաղ բնակիչը վիրավորում է ստացել
Հոկտեմբեր 16 23:42 2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։

Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։