Ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հոկտեմբեր 15 18:54 2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապաhների հարցի քննարկման մասին: Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
     «Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակամարտող կողմերի միջև։
     Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ: