Քարվաճառի ռմբակոծության հետևանքով մի կին է վիրավորվել. Արցախի ՄԻՊ


Քարվաճառի ռմբակոծության հետևանքով մի կին է վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Հոկտեմբեր 15 18:46 2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արման Բեգլարյանը գրում է.

Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը: