Աբրահամ Սադոյանը տան մինուճար որդին էր՝ «տան ճրագը»


Աբրահամ Սադոյանը տան մինուճար որդին էր՝ «տան ճրագը»
Հոկտեմբեր 15 11:49 2020

Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 18-ամյա Աբրահամ Սադոյանը թերեւս չէր հասցրել մի լավ ծանոթանալ համածառայողների հետ, երբ Մեղրիի իր զորամասից տարան Արցախ։ Երկու ամսվա ծառայող էր։ Հայրենիքն էր կանչում ու անմահացավ արցախյան գոյամարտում։ Երեք քույր ունի, տան մինուճար որդին էր ու ինչպես ասաց նրա բարեկամներից մեկը՝ «տան ճրագն էր»։ Դպրոցն ավարտելուց հետո վարորդական կուրսեր էր անցել, վարորդ էր մասնագիտությամբ։ «Աշխատասեր, ընկերասեր, նվիրվող, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,–ասաց մեր զրուցակիցը։ Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ Աբրահամը, կատակով ասում էր՝ բանակից գամ, քույրիկներիս ամուսնացնեմ, հետո ես ամուսնանամ։

Չհասցրեց, իսկ Աբրահամի 3 քույրերի դեռ ծնվելիք երեխաները շատ կխոսեն անմահության շարքը դասված քեռու մասին, որի եւ շատ–շատերի կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը մերն է լինելու։

Aravot.am