Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցներ Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտի դադարեցման. Ալի Ռաբի


Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցներ Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտի դադարեցման. Ալի  Ռաբի
Հոկտեմբեր 13 21:02 2020

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցներ Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտի դադարեցման, հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցանկացած որոշմանը պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա:

«Տարածաշրջանի ցանկացած երկրում ահաբեկչության գոյությունն ու ահաբեկիչների առկայությունը կլինի ի վնաս այդ երկրի»,-նշել է նա:

Ալի Ռաբին հավելել է, որ Իրանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանն ու իր հարեւաններին կոչ է անում լուրջ երկխոսություն սկսել՝ հիմնված միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաեւ զերծ մնալ հրադադարին հակասող ցանկացած գործողությունից:

Նա նշել է նման միջադեպերը չկրկնելու անհրաժեշտությունը, «քանի դեռ տարածաշրջանն ու մեր երկրների ժողովուրդները խաղաղության եւ հանգստության կարիք ունեն առավել, քան երբեւէ»: