Սիրիայի հյուսիսում պայթեցրել են Ադրբեջան ուղարկելու համար զինյալներին հավաքագրող խմբավորման հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Հրամանատարի կողմնակիցները կարծում են, որ դա վրեժից դրդված արել են Լեռնային Ղարաբաղում սպանված զինյալի հարազատները, գրում է EaDaily-ն։ Սիրիայի հյուսիսում գտնվող Բարդ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են «Համզայի դիվիզիայի» հրամանատար Աբու Ջաբերի ավտոմեքենան։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը վառվող ավտոմեքենայի տեսանյութն ու հիվանդանոցում գտնվող ծանր վիրավորված հրամանատարի լուսանկարն է հրապարակել: Լրագրողը նշում է, որ չնայած խմբավորման անդամների կարծիքին, պաշտոնապես պայթեցման մեջ մեղադրվել է Քրդստանի աշխատավոր կուսակցությունը։