Դի՛ր դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա


Դի՛ր դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա
Հոկտեմբեր 13 08:51 2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Պատերազմ է և ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ
✔️ Դի՛ր դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա։
✔️ Դի՛ր դիմակ, որ բժիշկներն ու հիվանդանոցներն ազատ մնան՝ սպասարկելու վիրավորներին։
✔️ Դի՛ր դիմակ, որ առողջապահության համակարգի ռեսուրսներն ուղղվեն պատերազմի կարիքներին։
✔️ Դի՛ր դիմակ, որ թիկունքը առողջ լինի»։