«Հերոս ես դու,տղա՛ս։
Ընկար թեև մարտում,
Բայց դու հավերժ կապրես
Ազգիդ անմահ ոգում»
Բանակ ճամփեցի,
Որ հայրենիքի անդորրը հսկես,
Ինչ իմանայի,
Թուրքի ականից որ պիտի ընկնես։
Ինչ իմանայի,
Որ արիության սիմվոլ պիտ դառնաս,
Սգանք ազգովի,
Բայց հպարտանանք, քեզանով՝ տղա՛ս։
Խնդրանք ունեմ մի․
Ոգուն Մոնթեի երբ որ հանդիպես,
Հաղթե՛նք մենք պիտի․
Նրան ժպտալով, մեր կողմից կասես։
Իմ հերոս որդի,
Կյանքդ տվեցիր դու ազգիդ համար․
Քո ընկերները՝ դաշտում են մարտի․
-Գոյապայքարում․․․Հա՛յն է միշտ հաղթող։
Սանկտ-Պոտերբուրգ
11․10․2020թ․