Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 478-ով


Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 478-ով
Հոկտեմբեր 12 11:26 2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է. վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 478 դեպք: Երեկ օրվա ցուցանիշը 523 էր:

StopCov պաշտոնական կայքի համաձայն` երկրում վարակվածների ընդհանուր թիվը 12 272 է: Անցած 24 ժամվա ընթացքում կլինիկաները լքել է 211 մարդ, իսկ համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 6.538 հիվանդ: Եվս վեց մարդ մահացել է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 91 է:

Կարանտինում ներկայումս 5590 մարդ է գտնվում, 836 մարդ հիվանդանոցներում է, 1393-ը` քովիդ հյուրանոցներում: