«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Հադրութից։ Բացառիկ կադրերը՝ շուտով։
«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Հադրութում և ներկայացրել բացառիկ կադրեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Զինուժի» տեսանյութը։
Նկարահանող խումբը զրուցել է Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ, ով հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ են հասցրել Հադրութին։
«Բացի այդ, դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք, իրենք էլ»,– ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։