Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, եւ հարավային, եւ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի եւ հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել:
«Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ: Որոշ տեղերում սակայն եղել է հարաբերականորեն հանգսիտ վիճակ, մեծ տրամաչափի զիատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում եւ ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,-ասաց նա: