Կիրակի Մոլդովայի ներքին գործերի նախարար Պավել Վոյկուն հայտնել է, որ կրկին հիվանդացել է կորոնավիրուսով եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժում է ստանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Առաջին անգամ Վոյկուն մայիսին էր հայտնել, որ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
«Սեպտեմբերին ես ունեցել եմ առողջական խնդիրներ, որոնք մեծապես թուլացրել են իմ իմունիտետը, ուստի ես դարձել եմ խոցելի COVID-19-ի նկատմամբ: Անցած շաբաթ թեստավորվելուց հետո ես ստացել եմ կորոնավիրուսով վարակվելու հաստատումը: Ներկայում ես գտնվում եմ հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում եւ ստանում բուժում»,-Վոյկուն գրել է իր ֆեյսբուքյան էջում: