Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է նոր սահմանափակումներ, որոնք մտցվել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ այդ միջոցառումների թվում է նաեւ Թեհրանում դիմակների պարտադիր կրումը, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի նախագահի խոսքով՝ դիմակներ պարտադիր կրելու կանոնը խախտողները կտուգանվեն 500 000 ռիալով (մոտավորապես 11,88 դոլար):
Հասան Ռոհանին նաեւ հայտարարել է, որ կառավարությունը 100 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի համար արտասահմանյան արագ թեստեր գնելու համար:
Նա նաեւ նշել է, որ ներկայումս երկիրը գտնվում է ակնթարթային թեստեր արտադրելու գործընթացում: