Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 519-ով


Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 519-ով
Հոկտեմբեր 10 16:19 2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբեված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 519-ով: Մահացել Է վեց մարդ:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 11 271:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 253 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել Է 6 119 հիվանդ, մահացել Է 78-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայումս կարանտինում Է գտնվում 5 971 մարդ, ստացիոնարներում՝ 836, քովիդ-հյուրանոցներում՝ 1 393 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: