«Ով կողքիս է եղել, բոլորին կյանքով եմ պարտական». Գևորգ Գրիգորյանի նոր լուսանկարներն ու գրառումներն առաջնագծից


«Ով կողքիս է եղել, բոլորին կյանքով եմ պարտական». Գևորգ Գրիգորյանի նոր լուսանկարներն ու գրառումներն առաջնագծից
Հոկտեմբեր 9 09:00 2020

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծում իր հետ եղած տղաների հետ և մակագրել.

 

«Ով կողքիս ա եղել, բոլորին կյանքով եմ պարտական: Այ էսքան հարազատ ախպեր ունեմ»:

Մյուս լուսանկարում Գևորգի գրկում փոքրիկ շուն է: Լուսանկարին կից նա գրել է. «Շունիկի անունը Տուշոնկա եմ դրել: Գլխից տուշոնկայի հոտ էր գալիս միշտ»:

 

Գևորգը նաև հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերից մեկի լուսանկարը, որին կից գրել է. «Հավերժ փառք քեզ, Տիգրան ջան: Խոնարհվում եմ լուսավոր մարդ, թող լույս իջնի շիրիմիդ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գևորգը «Գնում ենք հաղթենք» գրառմամբ հայտնեց, որ մեկնում է առաջնագիծ: