Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեական մարզադպրոց) բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Հայկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասվում է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում:
Ավելի վաղ ռազմաճակատում զոհվել էր նաև ԽՄՕՄՄ-ի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին բասկետբոլիստ Տիգրան Միկոյանը: