Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը


Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը
Մայիս 13 12:48 2017

Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում մայիսի 14-ին հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы «Русская филармония») կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բանից, «Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արա Բաբաջանյանը, Նատալյա Բեսպալովան, հայտնի այլ արվեստագետներ։