Հայտնի է դարձել COVID-19-ի բուժման համար նախատեսված «Ավիֆավիր» դեղամիջոցի գինը


Հայտնի է դարձել COVID-19-ի բուժման համար նախատեսված «Ավիֆավիր» դեղամիջոցի գինը
Սեպտեմբեր 24 10:43 2020

Ռուսաստանի դեղատներում COVID-19- ի բուժման համար «Ավիֆավիր» դեղամիջոցը կարժենա մոտ 8000 ռուբլի, ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Մենք դիտավորյալ մի փոքր հետաձգեցինք մեր մուտքը դեղատներ, որպեսզի ավելի մատչելի գին ապահովենք»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Բացի այդ, հավելել է Դմիտրիևը, հետագայում «Ավիֆավիրի» գինը կարող է կրճատվել: Հնարավոր է նաև, որ այն ներառվի կենսական կարևորության դեղամիջոցների ցուցակում:

«Ավիֆավիրը», որի մշակմանը մասնակցել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը, մայիսի վերջին Առողջապահության նախարարությունից ստացել է գրանցման վկայական և դարձել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին դեղամիջոցը, որը պարունակում է ֆաֆիպիրավիր ակտիվ բաղադրիչ: