Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 000, մահացության ցուցանիշը՝ 314:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 16 000
2. Ռուսաստան – 7560
3. Իրան - 5012
4. Ադրբեջան – 3857
5. Թուրքիա – 3583
6. Վրաստան – 878
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 314
2. Իրան – 289
3. Ռուսաստան – 133
4. Թուրքիա –89
5. Ադրբեջան – 57
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 20-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 431 է, մահվան դեպքերինը՝ 1217:
Մեկ օրում առողջացածների թիվը 57 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 608, փաստացի բուժվողներինը՝ 3606 (մեկ օրում ավելացել է 216-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան: